Բաժիններ՝

Չասացի կներես ու չեմ էլ ասի… ինձ պետք է ասեին կներես. Հասմիկ Կարապետյանն անկեղծանում է. Life.panorama.am

Երբ էկրաններից տեսնում ենք մի դերասանի կամ երգչի, շատերս ակամա մոռանում ենք, որ նրանք մինչ իրենց մասնագիտությամբ ներկայանալը, նախեւառաջ մեզ պես մարդիկ են՝ իրենց ուրախություններով ու տխրություններով, իրենց առօրյա հոգսերով ու ձեռքբերումներով: Նրանք էլ մեր նման մի փոքր բանից կարող են տանջվել եւ երջանկանալ: Նրանք էլ սիրում են ու հիասթափվում, միայն թե բեմը այն տեղը չէ, որտեղից կարելի է պատմել այդ մասին… Life.panorama.am-ն առաջիկայում կներկայացնի մեզանում հայտնի արվեստագետներին բոլորովին այլ կողմից:

Կայքի  «անկեղծության տաղավարում» առանց բեմական դիմակի երգչուհի Հասմիկ Կարապետյանն է:

Մանկությանս ամենավառ հիշողությունները…

Մանկությանս ամենավառ հիշողութունները շատ են, բայց մինչ այսօր ինձ համար տպավորիչ է մնում այն, թե ինչքան շատ էի սիրում լինել ուշադրության կենտրոնում, այդ իսկ պատճառով միշտ երգում էի մեր տանը կազմակերպվող խնջույքների ժամանակ, ընդ որում պարտադիր պայման էր կանգնել բարձր աթոռին: Վառ հիշողություններից է նաեւ այն, որ մանկապարտեզային տարիքից շատ հաճախ էի սիրահարվում:

Եկա, որովհետեւ…

Եկա, որովհետեւ ինչպես յուրաքանչյուրս մեր փոքրիկ առաքելությամբ ենք գալիս այս աշխարհ: Գալիս ենք սովորելու, տառապելու, հոգեպես բարձրանալու եւ կատարելագործվելու: Եկա, որովհետեւ ասելիք ունեմ, հոգումս ծնվող մեղեդիների միջոցով ինֆորմացիա ունեմ փոխանցելու:

Ճակատագրական կետ…

Ճակատագրական էր 2013 թվականը… Ինձ գտավ այն տղամարդը, ում հետագայում ճակատագիր կոչեցի:

Հիշում եմ ու տխրում…

Հիշում եմ ու տխրում, որ անցյալում բոլորս կորուստներ ենք ունեցել: Թող, որ դրանք չլինեին։

Հիշում եմ ու ժպտում…

Հիշում եմ ու ժպտում, թե ինձ ինչքան գեղեցիկ, անմոռանալի եւ հեքիաթային պահեր է պարգեւել արվեստը, բեմը:

Ափսոսում եմ, զղջում, որ…

Ափսոսում եմ, զղջում, որ մարդկանց լավ չեմ կարողանում ճանաչել հենց սկզբից: Հենց այդ պատճառով էլ հիասթափություններ շատ եմ ունեցել:

Վստահ եմ…

Վստահ եմ, որ սերը, լուսավորն ու արդարը վերջում հաղթում են:

Նպատակ ունեմ…

Նպատակ ունեմ մայրանալու, թող դա լինի Աստծո կամքը:

Չասացի կներես ու…

Չասացի կներես ու չեմ էլ ասի… ինձ պետք է ասեին կներես…

Կարոտում եմ…

Կարոտում եմ ազնիվը, անկեղծը, հոգին…

Սիրում եմ…

Սիրում եմ սերը:

Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել…

Իմ կյանքում կցանկանայի փոխել այն, որ ուշադրության արժանի եւ դեմք ունեցող, հետաքրքիր, ասելիք ունեցող արվեստագետները ստվերում չմնային, ինչպես հիմա է: Անփոփոխ կթողնեի այն, ինչ ունեմ այսօր՝ ավելիին հասնելու երազանքով:

Գնում եմ դեպի…

Գնում եմ դեպի Աստծո լույսը, իմաստությունն ու ներդաշնակությունը:

Պայքարել եմ, որ…

Պայքարել եմ, որ չընկնեմ, պայքարել եմ, որ մնամ ինձ, բնությանս եւ տեսակիս հավատարիմ:

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ…

Հպարտ եմ ինձնով, որովհետեւ կարողացել եմ այս կյանքում ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ, եւ կապ չունի, թե ինչ, ես կարող եմ:

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս