
«Շինդլերի ցուցակը» կինոժապավենի սցենարիստ օսկարակիր հայազգի Սթիվեն Զաիլյանն աշխատում է նոր ֆիլմի վրա

Ամերիկյան պարբերականների հաղորդմամբ՝ կինոռեժիսոր, մոնտաժող և պրոդյուսեր, ազգությամբ հայ ամերիկաբնակ Սթիվեն Զաիլյանը ռեժիսոր Մարտին Սկորսեզեի և սցենարիստ Չարլզ Բրենդթոմի հետ աշխատում են նոր՝ «Իռլանդացին» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի վրա:
«Իռլանդացին» հիմնված է սցենարի հեղինակ և գրող Չարլզ Բրենդթոմի «Լսել եմ, դուք նկարում եք տունը» գրքի վրա, որ պատմում է Ֆրանկ Շիրանի մաֆիոզական կլանի կիլլերի և կոռումպացված միության պետի՝ Ջիմ Հոֆիի մասին:
Ֆիլմում կնկարահանվեն դրասաններ Դոբերտ Դը Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Փեշին և Բոբբի Կանավալեն:
Կինոռեժիսոր, մոնտաժող և պրոդյուսեր, ազգությամբ հայ Սթիվեն Զաիլյանը 1994 թվականին «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար արժանացել է Օսկար մրցանակին: Տարբեր տարիներին Ս. Զաիլյանը նոմինացված է եղել Օսկարի մրցանակաբաշխությանը՝ «Զարթոնք», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Մարդ, որ փոխեց ամեն ինչ» ֆիլմերի սցենարների համար:
«Թայմս» անգլիական օրաթերթը Սթիվեն Զաիլյանին անվանել է «Ռոբերտ Թաունի ժամանակներից Հոլիվուդի ամենահմուտ և խորամանկ սցենարի հեղինակը»: