Բաժիններ՝

2015 թվականին հավատի պատճառով զոհվել է 7 հազար քրիստոնյա

Անցած տարի աշխարհում սպանվել է 7 հազար քրիստոնյա, հայտարարում են Open Doors կազմակերպության իրավապաշտպանները: Ցուցանիշը գրեթե 3 հազարով գերազանցում է 2014 թվականի նմանատիպ ցուցանիշը: Բացի այդ՝ 2015-ին ավերվել կամ վնասվել է գրեթե 2300 քրիստոնեական եկեղեցի:

Ինչպես պարզել են իրավապաշտպանները, առավել շատ հալածանքների են ենթարկվել քրիստոնյաները Հյուսիսային Կորեայում, որտեղ աշխատանքային ճամբարներում կա շուրջ 70 հազար «հավատի բանտարկյալ»:

Իրավիճակը լուրջ է նաև Մերձավոր արևելքի ու Աֆրիկայի մի շարք երկրներում, մասնավորապես Իրաքում, Սիրիայում, Սոմալիում ու Էրիթրեայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031