Բաժիններ՝

Գուտին վստահ է, որ հաջողության համար Նեյմարը պետք է փոխի ակումբը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է Ոսկե գնդակի արդյունքների, նաև կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հնարավորությունների մասին:

Ըստ Գուտիի՝ Նեյմարը չի ստանա Ոսկե գնդակը, քանի դեռ Մեսսիի հետ նույն թիմում է խաղում: Գուտին համոզված է, որ Նեյմարը պետք է փոխի ակումբը:

«Չնայած նրան, թե քանի որքան տիտղոս կնվաճի «Բարսելոնան», կոչումներ միշտ ստանալու է Մեսսին»,- նշել է Գուտին:

Հիշեցնենք, որ Նեյմարն առաջին անգամ Ոսկե գնդակի համար պայքարող լավագույն եռյակում էր: Քվեարկությունում բրազիլացին դարձել էր երրորդը, Ռոնալդուն երկրորդն էր, իսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման էր արժանացել Լիոնել Մեսսին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031