Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, թե ինչու են կատուները վախենում վարունգից

Պարզվում է՝ միլիոնավոր մարդանց հետաքրքրել է, թե ինչո՞ւ են համացանցում տարածված տեսանյութերի կատուները սարսափում վարունգից: Այդ ամենը ծիծաղելի է և զարմանալի:
Այս հարցի պատասխանը որոշել է տալ բժիշկ Ռոջեր Մագֆորդը:

«Կարծում եմ, որ նման ռեակցիան տեսանելի օբյեկտի տեսքի անսպասելիությունից է: Պատճառը ոչ թե կոնկրետ վարունգի ձևն է, այլ այն, որ դրանք թաքնված են եղել մեջքի հետևում ու անսպասելի են եղել կատուների համար»,- նշել է բժիշկ Մագֆորդը:

Այնպես որ, տեսանյութում նկարահանված կատուները ունեն ոչ թե տարօրինակ ֆոբիա, այլ պարզապես ցուցաբերում են սովորական, անսպասելիության ռեակցիա: Եթե վարունգի փոխարեն լիներ այլ առարկա, ապա ռեակցիան նույնը կլիներ:

«Կատուներն ամեն ինչին զգույշ են վերաբերվում, քանի որ մեջքի հետևում կարող էր լինել օձ կամ այլ գիշատիչ: Ես համոզված եմ, որ խաղալիք սարդի, ձկան թողած ռեակցիան կլիներ նույնը»,- եզրափակել է Ռոջեր Մագֆորդը:

Այնպես որ, ձեր մեջքի հետևում մի պահեք տարօրինակ իրեր այն ժամանակ, երբ ընտանի կենդանիները սնվում են: Մի արեք դա գոնե ձեր կենդանիների նյարդերը խնայելու համար:

Թարգմանությունը՝ Սիրարփի Աղաբաբյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս