
69-ամյա դերասանուհի Սյուզան Սարանդոնը դարձել է L’Oreal Paris-ի դեմքը

L’Oreal Paris-ի գեղեցկության նոր դեսպանորդների շարքը համալրվել է՝ ներկայում ֆրանսիական ապրանքանիշի կոսմետիկ միջոցները կներկայացնի օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնը, հայտնում է Elle-ը:
69-ամյա հոլիվուդյան դերասանուհին միացել է Նաոմի Ուոթսին, Ջուլիանա Մուրին, Ջեյն Ֆոնդային, Այշվարիա Ռային ու մեր ժամանակների լեգենդար կանանց, ովքեր ներկայացնում են ապրանքանիշւ:
Դերասանուհու խոսքով՝ ինքը շոյվել էր, երբ դիմել են իրեն՝ առաջարկելով դառնալ ապրանքանիշի դեմքը:
Շուտով դերասանուհին կտոնի իր 70-ամյակը: Նա վաղուց է դադարել ամաչել իր տարիքից ու հիմա պատրաստվում է յուրացնել տատիկի դերը:
«Ինձ դուր է գալիս մեծանալը՝ արտաքինը փոխվում է, իսկ դու դառնում ես հենց նա, ով կաս իրականում»,- ասում է Սարանդոնը: