
Հայաստանն այլևս ամենաէժան երկրների քսանյակում չէ

Numbeo-ն հրապարակել է աշխարհի երկրների սպառողական գների համեմատական ինդեքսը, և այդ ցանկում մենք 22-րդն ենք՝ 122 երկրների շարքում։ նախորդ տարի 18-րդն էինք։
Սպառողական գների համեմատական ինդեքսը ներառում է սննդի, ռեստորանների, տրանսպորտի վրա կատարվող ծախսերը և կոմունալ վճարները։ Բազային համարվում է Նյու Յորքի ցուցանիշը, որը գնահատվում է 100 միավոր։
Հայաստանի 2016թ. սպառողական գների ինդեքսը, ըստ Numbeo-ի մեթոդաբանության, 35.43 է։ Դա նշանակում է, որ Հայաստանում ապրուստը 64.57%-ով էժան է Նյու Յորքից։
Թանկության առումով առաջատարներն են Բահամյան կղզիները (107.54), Շվեյցարիան (123.10) և Բերմուդյան կղզիները (133.68)։
Ամենաէժան երկրներն են Հնդկաստանը (24.14), Մոլդովան (25.7) և Պակիստանը (26.69)։
Վրաստանը էժանության առումով 7-րդն է (28.71), Ադրբեջանը՝ 9-րդը (28.93)։