Բաժիններ՝

Playboy-ի հիմնադրի շքեղ առանձնատունը վաճառքի է հանվել

Playboy էրոտիկ ամսագրի հիմնադիր ընկերությունը վաճառքի է հանել իր հիմնադիր Հյու Հեֆների տունը, որը դարձել էր պարբերականի խորհրդանիշ, հայտնում է BBC-ն:

Ընկերությունը Լոս Անջելեսում գտնվող առանձնատան համար պահանջում է 200 միլիոն դոլար: Ընդ որում՝ գնորդը պարտավորվում է 89-ամյա Հեֆներին թույլատել շարունակել բնակվել այնտեղ տան վաճառքից հետո:

Ընկերության ղեկավարությունը բացատրել է, որ առանձնատունը Հեֆների համար դարձել է ոչ միայն մշտական բնակության վայր ու աշխատավայր, այլև ոգեշնչման աղբյուր:

Առանձնատունն ունի 29 սենյակ, գինու մառան, տնային կինոթատրոն, մոտ 2 հա հողատարածք լողավազանով ու մինի կենդանաբանական այգով:

Հեֆներն առանձնատունը գնել է 1971 թվականին 1 միլիոն դոլարով: Արդյունքում՝ այն դարձավ Playboy-ի նոր՝ պաշտոնական առանձնատունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031