
Հրաշք միջոց՝ խռմփոցի դեմ

Խռմփոցը տհաճ երևույթ է, որը խոսում է այն մասին, որ վերին շնչուղիներում ավելորդ խորխ է հավաքված: Այդ իսկ պատճառով, խռմփոցը վերացնելու համար, անհրաժեշտ է պակասեցնել խորխի քանակությունը՝ մաքրելով շնչուղիները: Միայն այս ճանապարհով կկարողանանք դադարեցնել խռմփոցը:
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բնական միջոց, որն օգնում է մաքրել ավելորդ խորխն ու ազատվել խռմփոցից: Սա մի պարզ հյութ է, որ ոչ միայն արդյունավետ կերպով վերացնում է խռմփոցը, այլև՝ լավացնում է ընդհանուր առողջությունը:
Այն փաստը, որ այս հյութի բաղադրիչները բոլորը բնական են, այն ավելի արդյունավետ է դարձնոմ:
Հյութն օգնում է ազատվել ավելորդ խորխից և խռմփոցից:
Բաղադրություն
• ¼ կիտրոն
• 1 կտոր կոճապղպեղ (имбирь)
• 2 խնձոր
• 2 գազար
Այս բոլորը մեկ անգամվա մատուցման համար է:
Ամբողջ պատրաստման ընթացքը 6 րոպեից էլ քիչ կտևի: Բոլոր բաղադրիչները բլենդերով հարեք, և ձեր համեղ հյութն արդեն պատրաստ է:
Հյութը պետք է խմել քնելուց մի քանի ժամ առաջ:
Ավելին, բացի այս հյութի օգտագործումից, շատ կարևոր է նմանատիպ օշարակներ օգտագործելը: Պետք է նաև որոշ մթերքների օգտագործումից խուսափել, քանի որ դրանք միայն վատացնում են վիճակը:
Պետք է խուսափել՝
• Չափից շատ մշակված ուտելիքներ ուտելուց
• Չափից շատ ալկոհոլ խմելուց
• Չափից շատ տապակած ուտելիքներ ուտելուց
• Չափազանց շատ շոկոլադ ուտելուց
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը