Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Հրանտ Թոխատյանն է. «Երիտասարդություն»

«Կադրերի բաժին N 168»-ը նոր ստեղծագործական տարին մեկնարկում է դերասան Հրանտ Թոխատյանի խոստումնալից կինոառաջարկով: Սա իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդություն» (Paolo Sorrentino, «La giovinezza») հայտնի դրաման է՝ նկարահանված բոլորովին վերջերս՝ 2015-ին, Իտալիայում:

Կյանքի մոտեցող մայրամուտին Ալպերի ազդեցիկ ֆոնի վրա հերոսի ներդաշնակ կենսակերպի մասին մտորումները դերասան Հրանտ Թոխատյանն այսպես է մեկնաբանում.
«Այս ֆիլմը հիանալիորեն արտացոլում է այն, ինչն իսպառ վերացել է մեզանում, բայց վստահ պետք է ասել, որ եղել է՝ ժամանակների կապը: Մենք, չգիտես ինչո՞ւ, նորը ստեղծելու համար անպայման ոչնչացնում ենք հինը՝ կորցնելով դրանց միջև եղած կապը:

12548905_10203853636740051_562369977254464512_n

Այս ֆիլմում ես ամեն կադրի հետ ականատեսն եմ դառնում հնի և նորի այդ կապին: Ի վերջո, չհիմնվելով հնի վրա, որքան էլ ջանաս, նորը չի կառուցվելու, ընդ որում, յուրաքանչյուր բնագավառում, մանավանդ, որ այս ֆիլմում խոսքն արվեստի մասին է: «Երիտասարդությունը»՝ իր բոլոր առավելություններով հանդերձ, ինձ գրավել է նաև հաջող փորձով՝ մեկտեղելու սոցիալականն ու քաղաքականը: Սա գեղեցիկ նկարահանված ֆիլմ է, որ գուցե շատերին ուտոպիա կհիշեցնի, բայց, եկե´ք խոստովանենք, որ մենք կարոտ ենք այդ ուտոպիային…»:

12540750_10203853640220138_1113698196765132536_n

Ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի վերջին ֆիլմում նկարահանվել են դերասաններ Մայքլ Քեյնը, Հարվի Քեյթելը, Ռեյչել Վայսը:

Չնայած այն հանգամանքին, որ «Երջանկությունը» մեծ էկրան բարձրացավ բառացիորեն բոլորովին վերջերս, այնուհանդերձ, կարճ ժամանակահատվածում ֆիլմը հասցրեց արժանանալ այնպիսի հեղինակավոր կինոփառատոների մրցանակներին, ինչպիսիք են՝ Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը», Karlovy Vary-ի «Հանդիսատեսի համակրանքն» ու իտալական «Ոսկե Գլոբուսի» միանգամից երկու մրցանակները:

11046810_10203853640740151_4053062492366820088_n

12465863_10203853641780177_6098796124164147680_o

12549088_10203853643540221_7832857743434639329_n

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝ 

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս