
«Ալ-Քաիդան» սպառնում է Սաուդյան Արաբիային իր կողմնակիցներին մահապատժի ենթարկելու համար

«Ալ-Քաիդա» խմբավորումը սպառնում է Սաուդյան Արաբիայի իշխանություններին իր տասնյակ կողմնակիցներին մահապատժի ենթարկելու համար, հայտնում է Reuters-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դա նվեր կլինի Էր-Ռիադի արևմտյան կողմնակիցների համար:
Ավելի վաղ ԴԱԻՇ-ի զինյալները սպառնացել էին ավերել Սաուդյան Արաբիայի բանտերը, որտեղ պահվում են ջիհադիստները: