Բաժիններ՝

Կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը վարել է բրիտանացի կատակերգու Ռիկի Ջերվեյսը: Այս մասին հայտնում է BBC-ն։
Ավանդաբար համարվում է, որ «Ոսկե գլոբուսի» հաղթողները ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հավանական հավակնորդներն են:

Եվ այսպես, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Քեյթ Ուինսլեթը («Սթիվ Ջոբս») ֆիլմի համար, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (սերիալում կամ հեռուստատեսաին ֆիլմում)` Մորա Տիրնին («Սիրեկանները»): Սերիալի (կատակերգություն) լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչել Բլումը («Խելագար նախկինը»):

Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Մոցարտը ջունգլիներում»:
Լավագույն մինի-սերիալ կամ հեռուստատեսային ֆիլմ է ճանաչվել BBC-ի «Գայլի սրահ» (Wolf Hall) բեմադրությունը:

Մինի-սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասանը Օսկար Այզեքն է («Ցույց տվեք ինձ հերոսին»)։

Սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանը Քրիստիան Սլեյթերն է («Պարոն Ռոբոտ»):

Լավագույն սաունդթրեք՝ Էնիո Մորիկոնե («Զզվելի ութնյակը»)

Սերիալի (դրամա) լավագույն դերասան՝ Ջոն Հեմ («Խելագարները»)

Կատակերգական լավագույն դերասանը Մեթ Դեյմոնն է («Մարսիացին»):

Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Գլուխկոտրուկ» (Inside Out)
Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Սիլվեստր Ստալոնե («Համոզմունք. Ռոկկիի ժառանգությունը»)

Լավագույն սցենար՝ «Սթիվ Ջոբս»

Կատակերգական սերիալի լավագույն դերասան՝ Գաել Գարսիա Բերնալ («Մոցարտը ջունգլիներում»)

Կատակերգական լավագույն դերասանուհի՝ Ջենիֆեր Լոուրենս («Ջոյ»)
Օտարերկրյա լավագույն ֆիլմ՝ «Սաուլի որդին»

Գեղարվեստական ֆիլմի (դրամա) լավագույն դերասան՝ Լեոնարդո դի Կապրիո
Գեղարվեստական ֆիլմի (դրամա) լավագույն դերասանուհի՝ Բրի Լարսոն («Սենյակ»)
Լավագույն ֆիլմ՝ «Վերապրածը» (The Revenant)

Լավագույն կատակերգական ֆիլմ՝ «Մարսիացին» (The Martian)
Լավագույն ռեժիսոր՝ Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտու (The Revenant):

«Ոսկե գլոբուսը» շնորհվում է 1944 թվականից:

160111033701_jennifer_lawrence_golden_globes_624x351_reuters

160111032001_golden_globe_actor_sylvester_stallone__with_his_daughters_624x351_getty

160111024745_matt_damon_golden_globes_624x351_epa

160111021348_kate_winslet_golden_globe_award_624x351_afp

160111014831_rachel_bloom_624x351_reuters_nocredit

160111014219_maura_tierny_624x351_reuters_nocredit

160111005728_golden_globe_624x351_ap_nocredit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս