
Dolce & Gabbana բրենդը թողարկել է հագուստների հավաքածու՝ նախատեսված մուսուլման կանանց համար

Իտալական Dolce & Gabbana ապրանքանիշը ներկայացրել է հագուստների հատուկ հավաքածու՝ նախատեսված մուսուլման կանանց համար, հայտնում է spletnik.ru-ն:
Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան թողարկել են հագուստներ, որոնք զարդարված են ծաղկային նախշերով ու կիսաթանկարժեք քարերով:
Դեբյուտային շարքի մասին հայտնել էր Ստեֆանո Գաբանան իր Instagram-ում՝ հրապարակելով լուսանկարներ հիջաբով հավաքածուի լուքբուքից:
Հիջաբները կարված են իտալական մետաքսից ու ժանյակից: Մոդելները կրում են խոշոր աքսեսուարներ ու խոշոր արևապաշտպան ակնոցներ, թանկարժեք պայուսակներ: