
Վայրի կատուների «անկեղծությունը»՝ նոր լուսանկարչական շարքում

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է Գորան Անաստասովսկու նոր լուսանկարչական շարքը, հայտնում է korrespondent.net-ը:
Ծագումով Մակեդոնիայից 46-ամյա լուսանկարիչը զբաղվում է լուսանկարչությամբ 10 տարի: Առյուծների, վագրերի ու ընձառյուծների պատկերող լուսանկարների մեծ մասն արված է Մակեդոնիայի Սկոպիեի կենդանաբանական այգում:
Գորանի լուսանկարներն աչքի են ընկնում հերոսների անկեղծության բարձր աստիճանով:
Լուսանկարչի խոսքով՝ իր աշխատանքների նպատակը ոչ միայն վայրի կենդանիների գեղեցկությունը ցուցադրելն է, այլև նրանց նկատմամբ հասարակության ուշադրություն հրավիրելը: