
90-ականների ճանաչված սուպերմոդելները լուսանկարվել են BALMAIN-ի գովազդային արշավում

1990-ականների ամենաճանաչված սուպերմոդելներ Կլաուդիա Շիֆերը, Սինդի Քրոուֆորդն ու Նաոմի Քեմփբելը հրավիրվել են մասնակցելու ֆրանսիական Balmain ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուին, գրում է Elle-ը:
Վերջիններս լուսանկարվել են ամերիկացի լեգենդար լուսանկարիչ Սթիվեն Քլյայնի ֆոտոշարքում: Լուսանկարները գալիս են ապացուցելու, որ 45 տարեկանում ևս կինը կարող է ունենալ հիասքանչ արտաքին:
Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուստենգի խոսքով՝ իր վաղեմի երազանքն է եղել՝ մեկտեղ հավաքել լեգենդար մոդելներին ու ոչ պակաս նշանավոր լուսանկարչին: