Ովքե՞ր են երկրագնդի ամենաոճային գործարարները
Տղամարդկանց հայտնի GQ ամսագիրը հրապարակել է երկրագնդի ամենաոճային տղամարդ գործարարների վարկանշային աղյուսակը:
GQ-ի վարկանշային աղյուսակում հայտնվել են Land Rover ընկերության գլխավոր դիզայներ Ջերրի Մակգովերնը, Burberry-ի ստեղծագործական բաժնի ղեկավար Քրիստոֆեր Բեյլին:
Եվ այսպես, ովքե՞ր են երկրագնդի ամենաոճային գործարարները:
Թոմ Ֆորդ, Tom Ford International-ի ղեկավար

Աքսել Դյումա, Hermеs բրենդը ստեղծած 6-րդ սերնդի ներկայացուցիչ

Ջիլդո Զենյա, Ermenegildo Zegna-ի տնօրենն ու հիմնադիրը

Սըր Ֆիլիպ Գրին, Arcadia Group նորաձևության հսկայի գործադիր տնօրենը

Էնդրյու Բոլթոն, «Մետրոպոլիտենի» բրիտանացի համադրողը

Դևիդ Լորեն, Ralph Lauren-ի փոխնախագահ

Դևիդ Մայեր դե Ռոտշիլդ, էկո ակտիվիստ ու The Lost Explorer բրենդի հիմնադիր

Դևիդ Ուոքեր-Սմիթ, Fenwick Bond Street բուտիկների ցանցի տնօրեն

Քրիստոֆեր Բեյլի, Burberry-ի կրեատիվ բաժնի ղեկավար

Ջերրի Մակգովերն, Land Rover-ի կրեատիվ տնօրեն


