
«Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը հայտնի է

Հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանը կսկսվի 2016 թվականի ապրիլի 24-ին: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է HBO հեռուստաալիքը:
Ինչպես հայտնի է, հունվարի սկզբին գրող Ջորջ Մարտինը հետաձգեց «Գահերի խաղը» գրքի հրապարակումը, այդ իսկ պատճառով 6-րդ եթերաշրջանը կդառնա առաջինը, որը չի հիմնվի արդեն գրված գրքերի վրա:
Անձամբ գրողն իր որոշումը բացատրել է նրանով, որ չի հասցրել տեղավորվել ժամկետների մեջ:
«Իմ խմբագիրներն ու հրատարակիչները հիասթափված են, HBO-ում հիասթափված են, իմ գործակալներն ու արտասահմանցի հրատարակիչներն ու թարգմանիչները հիասթափված են, սակայն ոչ ոք չի կարող այնքան հիասթափված լինել, որքան ես»,- գրել էր այդ ժամանակ նա: