Բաժիններ՝

ՌԴ ավիացիան Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազա է տեղափոխել 14 հազար տոննա բեռ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան իրականացրել է ավելի քան 280 ինքնաթիռային թռիչք՝ նպատակ ունենալով նախապատրաստել Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայանի ենթակառուցվածքները, տեղափոխվել է 14 հազար տոննա բեռ:

Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայության վարչության ներկայացուցիչ , գնդապետ Իգոր Կլիմովը:

««Խմեյմիմ» օդանավակայանի ենթակառուցվածքների նախապատրաստության շրջանակում Սիրիայի տարածք «Իլ-76» և «Ան-124»-ների անձնակազմերի կողմից իրականացվել է ավելի քան 280 ինքնաթիռային թռիչք ու տեղափոխվել է 13 հազար 750 տոննա բեռ»,- ասել է Կլիմովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս