
ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

ԱՄՆ-ը շարունակում է ուսումնասիրել Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրի հետ, լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է RIA Novosti-ն:
«Մենք նախկինում պատժամիջոցների ռեժիմի օգնությամբ պատասխանել ենք բալիստիկ հրթիռների նրանց գործողություններին, ու ես ակնկալում եմ, որ մենք նման կերպ կարձագանքենք նաև ապագայում»,- ասել է Քիրբին:
Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքներ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ:
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված 2015թ• սեպտեմբերին բալիստիկ հրթիռի գործարկման հետ: