Իրանը Թուրքիայի ԱԳՆ-ի՝ իր դեսպանին նախարարություն հրավիրելու հայտարարությունները «սուտ» է որակել
Իրանը հերքում է հայտարարությունն այն մասին, թե իր դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել՝ նշելով, թե դա եղել է իրանցի դեսպանի նախաձեռնությունը:
Իրանական ISNA գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնյայի խոսքերը, ով թուրքական կողմի հայտարարությունը «սուտ» է որակել:
Աղբյուրի համաձայն՝ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիգդելին հանդիպում կազմակերպելու հարցում է ուղարկել Թուրքիայի ԱԳՆ-ին, որպեսզի բացատրի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում վերջին իրադարձությունների առնչությամբ:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում էր, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է գերատեսչություն՝ կապված իրանական ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումների առնչությամբ այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապված է հունվարի 2-ին մահապատժի ենթարկված շիա հայտնի կրոնական գործիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ:
«Իրանի դեսպանն ԱԳՆ է կանչվել այն բանի պատճառով, որ որոշ Իրանական ԶԼՄ-ներ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապել են 47 մարդու մահապատժի հետ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահը Սաուդյան Արաբիա էր այցելել դեկտեմբերի 29-ին: