
Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին

Հունվարի 8-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.10-ի սահմաններում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին կայանված «Վոլվո» մակնիշի բեռնատարի կցասայլակի հետնամասին, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո»-ի 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Ճանապարհին ուղևորներից մեկը՝ 1989 թ. ծնված Էդգար Բալդրյանը, մահացել է:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: