Բաժիններ՝

Հուրգադայի հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 3 զբոսաշրջիկ է վիրավորվել

Եգիպտոսի Հուրգադա զբոսավայրի հյուրանոցներից մեկի վրա ենթադրաբար ԴԱԻՇ-ի զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել է 3 զբոսաշրջիկ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարությանը:

Դանակներով զինված զինյալները ներխուժել են Bella Vista հյուրանոցի ռեստորան ու հարձակվել զբոսաշրջիկների վրա: Տուժածները՝ 2 ավստրիացի ու 1 շվեդ, հոսպիտալացվել են, հարձակվողները՝ սպանվել ոստիկանության կողմից:

Զինյալները մտադիր են եղել առևանգել զբոսաշրջիկներին, BBC-ին հայտնել են եգիպտական իշխանությունները: ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ հարձակվողները բարձրացրել են ԴԱԻՇ-ի դրոշը:

Երկրի անվտանգության ծառայությունները շարունակում են որոնել հարձակվողների հնարավոր համախոհներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031