
Ինչպես թենիսի գնդակի միջոցով ազատվել մեջքի ցավից

Նստակյաց ապրելակերպի պատճառով, ցավոք, շատերի մոտ մեջքի ցավեր են ի հայտ գալիս: Հաճախ դրանցից ազատվել հնարավոր է որոշակի վարժությունների կամ հասարակ բժշկական մերսումների միջոցով: Սակայն գոյություն ունի ևս մեկ անվնաս միջոց, որը կօգնի արագ և արդյունավետ կերպով լուծել այս խնդիրը: Այս մեթոդը բացահայտել են Մեծ Բրիտանիայում: Ձեզ անհրաժեշտ է միայն թենիսի գնդակ գտնել:
Զարմանալի չէ, որ այս մեթոդը բացահայտել են Մեծ Բրիտանիայում, քանի որ հենց այստեղ է ամեն տարի անցկացվում Ուիմբլդոնի թենիսի առաջնությունը:
Մկանների լարվածությունն ու ցավը կանցնեն, եթե ամեն օր այս փոքր գնդակի միջոցով մերսեք մեջքը:
Ինչպե՞ս ազատվել ցավից
Հենվեք պատին: Թենիսի գնդակը սեղմեք մեջքի և պատի արանքում: Դանդաղ շարժվեք վերև-ներքև: Անհրաժեշտ է , որ այս ընթացքում գնդակը գտնվի ողնաշարի և թիակներից մեկի արանքում: Մերսումը պետք է տևի 3-4 րոպե:
Այս պրոցեդուրան կարող եք նաև պառկած վիճակում կատարել: Բացի մեջքից, կարող եք նաև մերսել կոնքերն ու նստատեղը:
Նմանատիպ մերսումն իրական փրկություն է բոլոր նրանց համար, ովքեր նստակյաց կյանք են վարում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը