
Եղունգները սնուցող լուծույթ

Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ եղունգներ ունենալ: Սակայն միշտ չէ, որ ցանկալի արդյունքի հասնում ենք՝ հսկայական գումարներ գեղեցկության սրահներում ծախսելով կամ քիմիական նոյւթեր օգտագործելով:
Բոլորն էլ ցանկանում են գտնել բնական և պարզ միջոց, որը կվերականգնի եղունգների առողջությունն ու բնական գեղեցիկ տեսքը: Helathyfoodstar կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որն իր բաղադրության մեջ քիմիական տարրեր չի պարունակում: Այս միջոցը բացահայտել է մի աղջիկ, ով նույնպես եղունգների խնդիրներ ուներ: Նրա առաջարկած բաղադրության մեջ է մտնում ձիթապտղի յուղը, որը, ինչպես գիտեք, հրաշալի կերպով ազդում է մաշկի և մազերի վրա:
Այս խառնուրդը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է մի փոքր ձիթապտղի յուղը խառնել թարմ քամած նարնջի հյութով և սխտորով: Եղունգները պահել այս լուծույթի մեջ 10 րոպե, ապա ևս 5րոպե եղունգները պահել միայն ձիթապտղի յուղի մեջ:
Լավագույն արդյունքի հասնելու համար շաբաթական 2 անգամ եղունգները թրջեք ձիթապտղի յուղի մեջ:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=rE03ZwJxxi8
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը