
Լատվիացի միլիոնատերը ավարտել է «Արևի քաղաքի» կառուցումը (լուսանկարներ)

Լատվիացի միլիոնատեր Այվարս Զվիրբուլիսը ավարտին է հասցրել Ցեսիսի արվարձաններում իրականացվող իր ֆանտաստիկ նախագիծը։ Գործարարը այդտեղ գնել է 3000 հա անտառ և կառուցել «Արևի քաղաք», որտեղ գործում են կենցաղի հատուկ կանոններ և պայմաններ։
Բոլոր 300 տները կառուցված են էկոլոգիապես մաքուր նյութերից։ Յուրաքանչյուր տուն ունի 0,4-ից 1,3 հա տարածք, որի վրա փոքրիկ լճակ կա և անտառ։
«Արևի քաղաքում», կամ ինչպես իրենք գա ասում, Ամատցիեմսում, կենտրոնացված կոյուղին հատուկ տեխնիկայով անցնում է ծառերի արմատների տակով։ Տարածքն ապահովված է էլեկտրաէներգիայով և գերարագ ինտերնետով։
Տները տաքացվում են գեոթերմալ ջերմային պոմպերով, որոնք հողի էներգիան վերածում են տաքության։ Դա բավարարում է ոչ միայն տունը տաքացնելու, այլև տաք ջուր ապահովելու համար։ Կամին վառվում է միայն ձմռան ամենացուրտ օրերին։
Անտառային այս քաղաքում արգելված են ցանկապատերը։ Արգելվում է նաև շներին կապել։ Իսկ փողոցներում կարելի է հանդիպել ազատ տեղաշարժվող կենդանիների։
Ինչպես ասում է Զվիրբուլիսը, այս պրոյեկտով ինքը ցանկացել է ապացուցել, որ մարդը կարող է ապրել բնության հետ ներդաշնակության մեջ։