Բաժիններ՝

Երբեք մի ծախսեք ձեր ուժերն ու ժամանակը նրա վրա, ով անտարբեր է ձեր նկատմամբ

Հոգեթերապևտ, գրող  Անդրեյ Կուրպատովն իր համար սահմանել է կյանքի ոսկե կանոններ:

AdMe.ru-ն ներկայացնում է գրողի լավագույն մտքերի ընտրանին, որը, գուցե, ձեզ նույնպես օգնի կյանքի բարդ փուլերը հաղթահարելիս:

1. Երբեք ուրիշի ուսերին մի բարդեք այն բաների պատասխանատվությունը, ինչ ձեր կյանքում է տեղի ունենում:

Միայն այն ժամանակ, երբ դուք ընդունեք, որ դուք եք ձեր անհաջողությունների պատճառն ու հաջողությունների կերտողը, դուք կդառնաք ուժեղ:

2. Ընդունեք այն փաստը, որ անցյալը փոխել հնարավոր չէ, այն ավարտվել է:

Մեզ տրված է միայն մեր ապագան, որը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք անում մենք հիմա, յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր վայրկյան: Մի սպասեք, որ ապագան ձեզ կժպտա, այնպես արեք, որ ապագան այլ տարբերակ չունենա, քան ժպտալը:

3. Ազատվեք այն իլյուզիայից, որ դուք կարող եք փոխել մարդկանց:

Բոլորս էլ ենթագիտակցաբար տարվում ենք այն ֆանտազիայով, որ կարող ենք փոխել դիմացինին, բայց արդյունքում միայն տառապում ենք, բառի բուն իմաստով: Մարդկանց փոխում են միայն հանգամանքները: Թույլ տվեք նրանց՝ լինեն ուրիշ, բնական, և ինչ-որ պահի դրանից հաճույք կստանաք:

4. Մենք մյուսներին ուժեղ ենք պետք:

Թույլ, հոգնած,տառապող, դժբախտ կացությամբ մենք ոչ ոքի պետք չենք: Եթե նրանք ասում են, որ խնդիրն ուրիշ բանի մեջ է, միևնույն է, դրանք պարզապես մոլորեցնելու փորձեր են: Մի հանձվեք: Պարզապես վայելեք ձեր հանգստյան օրերը, իսկ խնդիրներին վերադառնալու ժամանակ դեռ կունենաք:

5. Մեր բոլոր գործողությունները կունենան իրենց հետևանքները:

Եվ իրականում մենք ընտրում ենք ոչ թե այն, ինչ պետք է անենք, այլ այն, ինչի արդյունքը մեզ դուր կգա: Դրա համար ինչ-որ հիմարություն անելուց առաջ մտածեք հետևանքների մասին: Այդ դեպքում հիմարությունները ձեր կյանքում ավելի քիչ կլինեն:

6. Ապրեք այնպես, կարծես ապրելու եք հավերժ:

Մեզնից յուրաքանչյուրը մահանալու է: Դա անհերքելի փաստ է: Կարելի է դրա պատճառով տխրել և տանջվել, բայց կարելի է նաև աշխատել սեփական մտածողության վրա և մոռանալ մահվան մասին ընդմիշտ: Ապրեք այնպես, կարծես հավերժ եք ապրելու: Մի ապրեք այնպես, ասես վաղը մահանալու եք: Սովորեք այս երկու կանոնները,  կստանաք երջանիկ կյանքի բանաձև:

6. Արեք այն, ինչը համարում եք կարևոր:

Եթե դուք սկսել եք վերլուծել կյանքի իմաստը, ուրեմն դեպրեսիայի մեջ եք: Կարևորը ոչ թե կոնկրետ կյանքի իմաստն է, այլ զգացումը, որ դուք ապրում եք իմաստավորված: Մի մոռացեք ասել ձեզ դա: Եթե դուք անում եք ոչ թե այն, ինչ պահանջվում է, այլ այն, ինչ ձեզ համար իրոք կարևոր է, հաջողությունը կհետապնդի ձեզ:

8. Երբեք մի ծախսեք ձեր ուժերն ու ժամանակը նրա վրա, ով անտարբեր է ձեր նկատմամբ:

Այս աշխարհում շատ  են մարդիկ, ում հետ ապրելն իսկական երջանկություն է: Պարզապես պետք է բաց լինել: Հավատացեք, բարի ու բաց լինելիս՝ դուք ոչինչ չեք կորցնում: Շփվեք մարդկանց հետ, ովքեր ձեզ ընդունում են բնական ու ովքեր ձեզ սիրում են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս