Բաժիններ՝

Ո՞վ՝ ի՞նչ հիվանդությամբ կարող է հիվանդանալ

Դեռևս հնագույն ժամանակներից համաշխարհային բժշկությունը ուղիներ է փնտրում մարդու կյանքը երկարացնելու համար` մտածելով տարբեր քիմիական պրեպարատներ, որոնք այդ պահին ընդամենը թեթևացնում են հիվանդի վիճակը, բայց միաժամանակ առաջացնում կախվածություն: 

Մասնագետներից շատերն ընդհանրապես համոզված են, որ մարդն ապրում է թթվածնի ու էներգիայի շնորհիվ, որն արտադրվում է օրգանիզմում` նյութափոխանակության շնորհիվ: Առհասարակ երկրի վրա մարդն ու ցանկացած կենդանի էակ գոյություն ունի կենսական կարևոր նշանակության շնորհիվ, առանց որի ոչ մի օրգանիզմ չի կարող գոյատևել: Օրինակ` բացի ֆիզիկական մարմնի հիվանդությունից, գոյություն ունի նաեւ մարդու էներգո-ինֆորմացիոն էություն, որն առաջնային է, իսկ նյութը` երկրորդը: Տիբեթում գտնում են այսպես`«Առողջ հոգում` առողջ մարմին» և ոչ թե՝ հակառակը:

Շրջանառվող էներգիայի բացակայությունից մարդու մոտ խանգարվում են նյութափոխանակության պրոցեսներն ու իմունային համակարգի աշխատանքը: Իսկ նման դեպքերում թուլանում է օրգանիզմը` ամբողջությամբ կորցնելով դիմադրողականությունը:

Օրգանիզմ են սկսում ներխուժել ցանկացած վիրուս ու վարակ: Բնականաբար, այսքանին սկսում է հաջորդել օրգանիզմի վաղաժամ ծերացումը: Իսկ չէ՞ որ մարդը ստեղծված է ապրելու ավելի երկար, քան երևում է միջին վիճակագրական ցուցանիշներից: Էներգո-ինֆորմացիոն մակարդակը հանգեցնում է ֆիզիկական փոփոխությունների: Մարդու կյանքի ընթացքում, հնարավոր է նաև՝ ծննդյան օրից, նրա էներգետիկական օջախներում առաջանում են, այսպես ասած, վակուումային խցաններ:

Դրանց գոյացումն ու քանակը կախված են այն բանից, թե ինչպես է մարդը վերաբերվում իր կյանքին, ինչ մտքեր ու զգացումներ ունի: Այսպես օրինակ` մեկ այդպիսի խցանի առաջացումը լեղապարկի օջախի վրա կարող է առաջացնել 32 հիվանդություն:

Թույլ էներգետիկային բնորոշ ախտանշաններն են անքնությունը, նևրոզները, հոգնածությունը, լավատեսության բացակայությունը, զգացմունքայնությունը և այլն: Մարդկանց մեծ մասը կյանքի ընթացքում հարմարվում է առողջության հետ կապված բոլոր խնդիրներին և կենսական էներգիայի պակասին` վերագրելով տարիքին, և էլի շատ գործոնների: Իսկ մաքուր էներգետիկ օջախներով առողջ մարդը երբեք իր մեջ թերզգացության տարր չի փնտրում: Հենց այս պատճառով է, որ մարդկանց մի մասը բավականին երիտասարդ են երևում, ապրում են երկար ու երջանիկ, իսկ մյուսները` միշտ տառապած են ու հոգսաշատ: 

Ընդհանրապես, թե մարդը ինչ հիվանդությամբ կարող է հիվանդանալ, որոշվում է նրա ծննդյան վայրից ու ժամանակից:

Օրինակ` մարտի 21-ից մինչեւ ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում ծնվածները հաճախ խնդիրներ են ունենում ուղեղի անոթների շրջանառության հետ կապված: Նրանց մոտ հաճախ են նկատվում նյարդահոգեբանական խանգարումներ, համի զգացողության խանգարումներ: Հաճախ են լինում նաեւ խնդիրներ` կապված տեսողական ու լսողական օրգանների հետ: Քրոնիկական րինիտը գրեթե հանդիպում է բոլորի մոտ: Նրանք շատ վաղ տարիքից են զրկվում ատամներից: Շատ են հանդիպում դեմքի մաշկի հետ կապված խնդիրներ ու ալերգիաներ տարբեր կոսմետոլոգիական միջոցների հանդեպ:

Ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ծնվածների մոտ հաճախ են հանդիպում մրսածության հետեւանքով առաջացող հիվանդությունները: Նրանք հակված ավելի շատ հիվանդանալու ֆրոնտիտով, հայմորիտով ու նման հիվանդություններով: Վեներական հիվանդություններն իրենց բարդություններով սպառնում են այս խմբի մարդկանց: Սեռական գեղձերի գործունեության խանգարում և այլն:

Մայիսի 21-հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ծնվածները հաճախ խնդիրներ են ունենում շնչուղիների հետ կապված` ասթմա, պլևրիտ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս