Բաժիններ՝

Տնտեսագետը չի բացառում, որ կլինեն թանկացումներ

«Պարզ է, որ ռուսական ռուբլու արժեզրկումը և նավթի գների անկումը լավ բան չեն նաև մեր տնտեսության համար, բայց կանխատեսելի էր՝ ինչ տեղի է ունենում, հիմա մարդիկ պետք է փորձեն կանխատեսել, թե ինչքան կարող է շաունակվել դա»,-168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, եթե այսպես է շարունակվում, ուրեմն՝ մեր տնտեսության ապագան, որը կապված է Ռուսաստանի հետ, որևէ փոփոխություն չի ունենա. «Մի վտանգ կա, որ մենք այլ ռեսուրս չունենք զարգացում ապահովելու. միակ բանը, որ հնարավորություն կտա. այս վիճակից դուրս գանք, այն է, որ հայկական դրամն էլ արժեզրկվի, որ մեր արտահանվող ապրանքներն էլ ինչ-որ չափով մրցակցային դառնան, բայց դա էլ շաուտ վտանգավոր է այն առումով, որ մեր կախվածությունը ներմուծումից շատ մեծ է, իսկ դրամի արժեզրկումը կբերի ապրանքների թանկացման։ Մենք հայտնվել ենք մի այսպիսի դժվար իրավիճակում, որ երկուու քայլն էլ վտանգավոր են. այդ երկու շատ իրարամերժ խնդիրների լուծումը պետք է ինքը՝ կառավարությունը, իշխանությունը որոշի»:
Տնտեսագետը կարծում է՝ այստեղ պետք է քաղաքական որոշում, որին, ըստ նրա, իշխանությունը չի գնա. «Հիմնովին պետք է փոխվի տրամաբանությունը տնտեսության, երկրի կառավարման մոտեցումների, որին չեն գնա։ Այնպես որ, առաջիկա վեց ամիսներին տնտեսական առումով լավ կյանք չի սպասվում»:
Մեր ճշտող հարցին, թե փաստորեն առաջիկայում հնարավո՞ր է թանկացումներ լինե՞ն, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Այո: Եթե շուկան աշխատեր այդ թանկացումներն էլ կարող է չլինեին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս