
2016 թվականն ԱՄՆ-ում սկսվել է ֆոնդային շուկայի խոշորագույն փլուզմամբ

2016 թվականն ԱՄՆ-ում սկսվել է ավելի քան 100 տարվա մեջ խոշորագույն փլուզմամբ: Վերջին 4 օրում գործարար ակտիվության հիմնական ինդեքսը՝ Dow Jones-ը, փլուզվել է ավելի քան 5 տոկոսով, հայտնում է BBC-ն: Առաջին վաճառքներն ամերիկյան ֆոնդային հարթակներում սկսվել են հունվարի 4-ին: Նախորդ 4 օրերին Dow Jones ինդեքսը նվազել է 911 կետով՝ ավելի քան 5 տոկոսով: CNN-ի տեղեկություններով՝ նման մեկնարկը վատագույնն էր հաշվարկներն սկսելուց ի վեր՝ 1897 թվականից:
«Ներդրողները նոր տարին սկսել են խուճապի ռեժիմով»,- իրավիճակը մեկնաբանել է Yardeni Research ներդրումային-խորհրդատվական ընկերության ղեկավար Էդ Յարդենին: Վերլուծաբանների կարծիքով՝ կատարվածի մեղքը հիմնականում Չինաստանինն է, որի ֆոնդային շուկաներում անկայունություն է, ինչն ազդել է եվրոպական ու ամերիկյան ֆոնդային շուկաների վրա: