Մակաբույծ որդերից ազատվելու մի քանի խորհուրդ

Այս հիվանդության նախանշաններն են` գունատ մաշկ, աչքերի տակ կապտություն, հոգնած հայացք, երբեմն թեթեւ հազ, սպիտակ լեզու, անկանոն կղանք, ախորժակի բարձրացում, գլխապտույտ, առատ թքարտադրություն, զկրտոց, գլխացավ և փորացավ:

Հատկապես որդերի 3 տեսակները` խոզի երիզորդը, եզան երիզորդը և լայնեզր ժապավենը չեն կարող զարգանալ մեկ օրգանիզմում, նրանց անհրաժեշտ է միջանկյալ օրգանիզմ: Ահա թե ինչու է այդքան վտանգավոր ուտել կիսաեփ, վատ տապակած սնունդ: Կիսաեփ միս ուտելով, մարդը կարող է ձեռք բերել հատկապես երիզորդեր:

Օրգանիզմում տարբեր տեսակի որդերի ոչնչացման նպատակով, որպես բուժամիջոց, օգտագործվում է մեղրով դդմակորիզի շիլա: Դրա պատրաստման եղանակը հետեւյալն է. դդմի չորացած սերմերը կճեպահանել` աշխատելով չվնասել բարակ կանաչ սերմնաթաղանթը: Հավանգի մեջ կորիզները ծեծել` փոքր չափաբաժիններով` վրան կաթիլ-կաթիլ ջուր ավելացնելով: Ստացված զանգվածը խառնել մեղրի հետ:

Սխտորի թարմ հյութը մաքրում է օրգանիզմը ճիճուներից: Խմել 10-15 օր, եռացրած-գոլացրած կաթով` օրը 2-3 անգամ` քաղցած վիճակում:

Կարդացեք նաև

Շատ լավ օգնում է նաեւ, եթե 5 ճաշի գդալ ընկույզի մանրացրած կանաչ կեղեւի վրա լցնենք 2 բաժակ մեղր, եփենք կափարիչը փակ ամանի մեջ` ջրային գոլորշու վրա, 30 րոպե: Ընդունել մեկական թեյի գդալ` օրը 3 անգամ: Կարելի է խմել թեյով:

Աղիքային որդերի դեմ հրաշալի միջոց է ուռենու կեղեւաթուրմը. չորացրած, մանրացրած ուռենու կեղեւի 1 ճաշի գդալ փոշու վրա լցնել 1 բաժակ եռջուր: Ամանը փաթաթել տաք շորով եւ թրմել 2-3 ժամ, ապա քամել: Ընդունել օրը 4-5 անգամ` մեկական ճաշի գդալ:

Տեսանյութեր

Լրահոս