Բաժիններ՝

Սաթի բուժիչ և մոգական հատկությունները

Բոլորին ծանոթ և հայտնի սաթը (янтарь) իր մեջ կրում է մեծ քանակությամբ հատկություններ և նշանակություններ: Իմացեք, թե ինչպես են սաթե զարդերն ազդում մարդու էներգետիկայի վրա, և ինչպես է ճիշտ օգտագործել այդ զարմանալի քարը:

Սաթի բուժիչ հատկությունները

Սաթը փշատերև ծառերի խեժային հանածո է, որը կրում է իր մեջ արևի և կրակի էներգետիկան: Այդ քարն իր մեջ պահպանում է արևի լույսի և կենդանի էներգիայի մեծ քանակություն:

Սաթի հատկությունները վաղուց հայտնի են և կիրառվում են բժշկության մեջ: Հին ժամանակներից համարվում է, որ քարացած խեժն ընդունակ է փոխվել յուրաքանչյուր հիվանդության ժամանակ: Այն ընդունակ է վերացնելու գլխացավը, օգնում է անգինայի, լյարդի և փայծաղի հիվանդությունների ժամանակ, բարելավում է սրտի գործունեությունը և անցկացնում է ատամի ցավը:

Կարդացեք նաև

Բժշկության մեջ սաթը համարվում է օգտակար արյան շրջանառության պրոբլեմների և վարիկոզային հիվանդությունների ժամանակ: Դրա մեջ պարունակվում է մեծ քանակությամբ յոդ, ուստի սաթե ուլունքաշարի կրումը բարերար ազդեցություն է ունենում վահանաձև գեղձի վրա: Իսկ սաթե ծխափողն օգնում է ծխողներին իջեցնել բերանի խոռոչի` քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

Սաթից պատրաստված թալիսմանը կամ հուռութքը կդառնա ուժի աղբյուր և կպաշտպանի Ձեզ ցանկացած բացասականից: Հուռութքները հարմար կլինեն ստեղծագործ մարդկանց: Դրա հատկությունները կօգնեն պահպանել հանգստություն և բարձրացնել ինտուիցիան:

Սաթ խորհուրդ է տրվում կրել հղի և կերակրող կանանց: Այն երեխային կօժտի առողջությամբ, իսկ բնավորությունը շատ բարի կլինի:

sat3

Սաթով դեկորի առարկաները տունը կպահպանեն հրդեհներից և տարերքներից:

Սաթը՝ «Ֆենշուում»

Սաթն իր հատկություններով հայտնի և հարգված է «Ֆեն-շուում»: Քար-հուռութքի օգնությամբ դեպի տուն է գրավվում դրական էներգիան: Այն օգտակար կլինի ամբողջ տան համար, բայց «Ֆեն-շուի» վարպետները խորհուրդ են տալիս օգտվել քարից խոհանոցում: Տանտիրուհին չի հոգնի, իսկ պատրաստված կերակուրը լավ ազդեցություն կունենա օրգանիզմի վրա:

Սաթը հարկավոր է պահել տան հարավային մասում: Այն տուն կբերի Արեգակի կենսաէներգիան, որը կազդի մտքերի և գործողությունների վրա:

sat1

Արևելքն ընտանիքի գոտին է

Տան այս հատվածում պահելով քարը` դրական մթնոլորտ կստեղծեք ընտանիքի անդամների միջև:

Հիշեք, յուրաքանչյուր քար ունի իր հատկությունները և հնարավորությունները. վերաբերվեք ավելի ուշադիր հուռութքներին և զարդերին: Ճիշտ ընտրված թալիսմանը կօգնի ազատվել հիվանդություններից և դրականորեն կազդի ճակատագրի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս