
Օգտագործվող սնունդը ազդում է մարդու մտածողության ու վարքի վրա

Դեռևս տարիներ առաջ ամերիկացի դիետոլոգները եկելել են այն եզրահանգման, որ օրգանիզմում ածխաջրերի պակասը հանգեցնում է հիշողության կորստի, հատկապես՝ կանանց մոտ: Մասնագետները գտնում են, որ մարդու կողմից օգտագործվող սնունդը ազդում է նրա մտածողության ու վարքի վրա: Ածխաջրերի պակասն օրգանիզմում բացասական ազդեցություն է ունենում: Բանն այն է, որ գլխուղեղի բջիջները նորմալ աշխատանքի համար պետք է ճիշտ էներգիա ստանան: Միայն 1 շաբաթվա սննդային նման սահմանափակումները կարող են լուրջ խանգարումների պատճառ դառնալ: