Դեմքը մաքրող հրաշալի սկրաբներ

Սև և ամբողջովին դառը սուրճը խմելուց հետո բաժակի տակ մնացած նստվածքից հրաշալի սկրաբ կարող եք պատրաստել չոր, յուղոտ և խառը տիպի մաշկի համար: Այդ նստվածքը լավ խառնեք հավասար քանակությամբ բարձր յուղայնությամբ կաթնաշոռի հետ, քսեք դեմքին և 1-2 րոպե մերսեք մաշկը: Այնուհետև դիմակը ևս 10 րոպե պահեք դեմքին, ապա սենյակային ջերմաստիճանի ջրով լվացվեք:

Յուղոտ մաշկի համար սև սուրճի նույն դառը նստվածքը խառնեք 1թ/գ ծովային աղի հետ կամ սովորական` խոշոր կերակրի աղի հետ: Չոր մաշկի դեպքում ավելացրեք 1ճ/գ թթվասեր, նույնքան կաթ և ձիթապտղի յուղ: Իսկ յուղոտ մաշկի դեպքում վրան ավելացրեք 1ճ/գ յոգուրտ ևւ փոքր-ինչ եռջուր: Նուրբ շարժումներով մերսեք դեմքը 2 րոպե և լվացվեք գոլ ջրով:

Տեսանյութեր

Լրահոս