
Արոմամերսում. Հոտավետ յուղերի միջոցով մկանների լիցքաթափում

Մերսումը դեռ հնուց համարվել է առողջարարական ու կոսմետոլոգիական պրոցեդուրա: Բուժական պրոցեդուրաների ու հոտավետ բնական եթերային յուղերի միացությունը հիանալի արդյունք է տալիս: Այդ պատճառով արոմամերսումը վերջերս շատ ընդունված է բոլորի կողմից: Արոմամերսման էությունը հոտավետ յուղերի միջոցով մկանների լիցքաթափումն է: Այդ մերսումը կարող է լինել ընդհանուր կամ մասամբ` կախված արդյունքից, որին դուք ուզում եք հասնել:
Օրինակ` գոտկամասի մերսումը կարող է հանգստացնել ողնաշարը, մկանները եւ ազատել գոտկամասի ցավերից: Այս պրոցեդուրայի ճիշտ անցկացման համար նախապես պետք է ցնցուղ ընդունել: Իսկ պրոցեդուրայի ընդունումից հետո ցնցուղ կարելի է ընդունել միայն 12 ժամ հետո, որպեսզի եթերային յուղերի բարենպաստ ազդեցությունը արդյունք տա: Իսկ նրանք, ովքեր ուզում են պահպանել մարմնի գեղեցիկ կազմվածքը, կարող են միաժամանակ մերսումն ու ճիշտ դիետաները համակցել ու նաեւ զբաղվել ֆիզկուլտուրայով:
Արոմամերսման միջոցով շատ հեշտ կարելի է բուժել մրսածությունը, ազատվել սթրեսներից ու դեպրեսիաներից: Ընդամենը 10 պրոցեդուրայից հետո արդյունքը կզգաք ինքներդ: Արոմամերսումը թույլատրելի է գրեթե բոլորին: Այս պրոցեդուրան հակացուցված է միայն նրանց, ովքեր տվյալ պահին կունենան բարձր ջերմություն կամ տառապում են չարորակ նորագոյացություններով: Բացի այդ, հակացուցումները կարող են լինել անհատական տիպի, այսինքն՝ կգտնվեն մարդիկ, որոնց պարզապես դուր չի գա արոմամերսումը: Օրինակ` հնդկական հոտավետ յուղերով մերսումը այնքան էլ դուր չի գալիս հղիներին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը