
Վթար Ակնալիճ-Մեծամոր ավտոճանապարհին

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34QS562 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել գազատար խողովակին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: