Բաժիններ՝

2016 թվականի նորաձևության 15 տրենդները

Հաճելի է, չէ՞, վերադառնալ 90-ականներ, հիշել՝ ինչ են մարդիկ այն տարիներին հագել, լսել, դիտել, կարդացել: Գալիք տարի նորաձևության տրենդները կվերադարձնեն մեզ ոչ վաղ, բայց գունավոր անցյալ:

Vogue ամսագիրը ներկայացրել է այն 15 տրենդները, որոնք կիրառվելու են 2016 թվականին:

1. 90-ականների նորաձևություն

Գալիք տարի շատ արդիական կլինեն 90-ականների կոմբինեզոնները: Կաշվե երկար զգեստները կհամալրեն ձեր զգեստապահարանները: Ավելացրեք միայն կոպիտ կոշիկներ, և տրենդային տեսքը ապահովված է: PicMonkey Collage

2. Բալետ

Շինֆոնե երկար կիսաշրջազգեստները կարող եք հանգիստ կրել 2016-ին: Այն կարելի է կրել թե՛ առօրյայում, և թե՛ երեկոյան: Ամբողջական տեսք ստանալու համար կարող եք ավելացնել միայն բարձր ուսադիրներով վերնազգեստ: balet

3. Ֆուտուրիզմ

Փայլուն, ստվարաթղթի գույն ունեցող հագուստները ևս շատ արդիական կլինեն: Դրանք հատկապես հարմար են ամռանը և աշնանը: futurizm

4. Ջունգլի

Գունավոր, վառ պատկերներով, աբստրակտ պատկերավորումները կրկին շատ մոդայիկ են: Դրանք կարող են լինել թե՛ փոքրիկ զգեստի, թե՛ շքեղ կիսաշրջազգեստների, և թե՛ հասարակ շապիկների գունավորում: jungliu

5. Գիշերազգեստ

Գիշերազգեստների նման հագուստը գնալով ավելի ու ավելի մոդայիկ է դառնում: 2016-ին շատ արդիական կլինի տղամարդու գիշերազգեստին բնորոշ հագուստը, այն կզարդարի ցանկացած կնոջ: pijama

6. Մոտոսպորտ

Մի քանի շերտ ունեցող և գունավոր տարրերով մոտոցիկլետիստի հագուստը նույնպես տրենդային կլինի 2016-ին: Նման լուծումներ կարելի է ստանալ թե՞ զգեստների, և թե՛ տաբատների համար: moto

7. Կանաչ գույն

Նորաձևությունն ու առողջ ապրելակերպն անբաժան են իրարից: Դրա համար էլ 2016-ի ամենապահանջված գույնը կլինի կանաչը: Գալիք տարվա տրենդը կլինի վառ կանաչը: kanach

8. Փանկ և գրանժ

Ալտերնատիվ ռոքը մտավ նորաձևության մեջ 90-ականների սկզբին: Գալիք տարի փանկի և գրանժի տարրերը նորից կդառնան տրենդային: Նիրվանայի ու Կուրտ Քոբեյնի երկրպագուները, ովքեր ուզում են նորաձև լինել, արդեն կարող են համարձակորեն կրել իրենց կուռքերի կերպարները: pank

9. Գծավոր հագուստ

Աշխարհում ամենահայտնի՝ գծավոր հագուստը, ինչպես միշտ, տրենդային է: 2016 թվականին հատկապես տրենդային կլինեն կամ մեծ կարմիր գծերը, կամ էլ շատ բարակ կապույտը: poloski

10. Tie Dye

90-ականներին ամենահայտնի գունավորում ունեցող հագուստը ևս արդիական է: Ամենապահանջված նորաձևության տները վերադարձել են Tie Dye-ին: the die

11. Ցանց

Ցանցավոր հագուստը վերադարձել է նորաձևության հարթակ: Հատկապես տրենդային են երկար ցանցավոր շրջազգեստներն ու կիսաշրջազգեստները: Դրանց տակից կարող եք կրել փոքրիկ, սև կաշվե շրջազգեստ: canc

12. Եռագույն

Տարբեր երկրների դրոշների վրա կարելի է հանդիպել կապույտ, սպիտակ և կարմիր գույներին: Հենց այս երեք գույների համադրությունը կլինի 2016 թվականի ամենամոդայիկը: Հատկապես կարելի է կրել այս գույների լայն տաբատներ և վերնաշապիկներ: 3aguyn

13. Կանացի սաֆարի

Սաֆարի ոճը 2016-ին կլինի աննախադեպ սեքսուալ և գեղեցիկ: Շատ կարճ շրջազգեստները և մեծ վերնազգեստներն 80-ականների հնարք է, որը կկիրառվի նաև գալիք տարում: safari

14. Ծաղկավոր նախշ

Ծաղկավոր նախշերն ու գույները կրկին տրենդային կլինեն, հատկապես՝ ամռանը: Այս գույները հատկապես գեղեցիկ են լայն ու կաճ զգեստների և վերնաշապիկների դեպքում: tsaxik

15. Փայլող հագուստ

Վառ փայլուն, շողշողուն զգեստները կլինեն 2016 թվականի ամենանորաձև երևույթները: Այս տարբերակը կլինի երեկոյան զգեստի լավագույն լուծումը: paylun

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս