Բաժիններ՝

Աշխարհի ամենատպավորիչ 11 տոնածառերը

Անկախ նրանից, թե ինչպիսի տեսարան է պատուհանից այն կողմ` ձյո՞ւն է, թե՞ պալմաներ են, միևնույն է, Նոր տարին բոլորի համար սպասված և ուրախ տոն է: Եվ, իհարկե, հնարավոր չէ պատկերացնել այս տոնն առանց ամենակարևոր բաղադրիչի` տոնածառի:

Յուրաքանչյուր երկիր ունի իր գլխավոր տոնածառը, որը գրավում է տեղացիների և զբոսաշրջիկների ուշադրությունը:

1. Փարիզ, Ֆրանսիա

25 մետր երկարությամբ տոնածառը զարդարում է ֆրանսիական Galeries Lafayette հանրախանութը: 1_640x426

2. Մելբուրն, Ավստրալիա

Ամանորյա տոնածառը պատրաստված է Lego-ի ավելի քան կես միլիոն կտորներից: 2_640x425

3. Վիլնյուս, Լիտվա 3_640x386

4. Նյու Յորք, ԱՄՆ 4_640x395

5. Տեգուսիգալպա, Հոնդուրաս

Շնորհիվ իր մեծության և անսովորության՝ այս ծառը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Դրա «շինարարության մեջ» ներգրավված է մոտ 3 հազար մարդ: 5_640x426

6. Գուբբիո, Իտալիա

Գուբբիոյի բնակիչները հաջողակ մարդիկ են, քանի որ կարող են տեսնել զարդարված տոնածառը քաղաքի ցանկացած կետից. այն տեղակայված է Ինջինո լեռան վրա: Սուրբ Ծննդյան գեղեցկուհու բարձրությունն ավելի քան 650 մետր է: 6_640x377

7. Թայբեյ, Թայվան

Այս լուսային ծառի բարձրությունը 36 մետր է: Տոներից մեկ ամիս առաջ, ամեն օր` մայրամուտից հետո կես ժամ տոնածառը զարդարվում է լուսային շոուով: 7_640x920

8. Ռիո դը Ժանեյրո, Բրազիլիա

Սա ամենամեծ տոնածառն է` 82 մետր: Տոնածառը լճի վրա է` տեղադրված հատուկ լողացող հարթակին: Ամեն տարի տոնածառը տարբեր ձևերով են զարդարում և կազմակերպում են լուսային շոուներ տարբեր թեմաներով: Օրինակ, լուսային շոուի թեմաներն անցնում են 4 փուլով. լույսից` գիշեր, որտեղ ծնվում են երազանքները մինչև Սուրբ Ծննդյան ցանկությունների իրականացումը: 8_640x358

9. Վաշինգտոն, ԱՄՆ

Տոնին մասնակցելու համար այս եղևնին ժամանել է Ալյասկայից` անցնելով շուրջ 7 հազար կմ: 9_640x919

10. Բիբլոս, Լիբանան

Ամանորյա այս հրաշքն ունի 35 մետր երկարություն: 10_640x426

11. Թուրին, Իտալիա 11_640x426

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս