Տանը հայտնաբերվել է 3 այրված դիակ, իսկ մի բնակչուհի տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն. ոստիկանությունը Երևանում բռնկված հրդեհի մասին
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարի-Թաղի 5-րդ շարքի թիվ 135 տունն այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը և ՀՀ ՏԿ ԱԻՆ հրշեջ փրկարարական ջոկատները նշված տանը հայտնաբերել են 1928 թ. ծնված Հայկազ Մամաջանյանի, 1933 թ. ծնված Էմմա Մամաջանյանի և 1955 թ. ծնված Սիրանուշ Մամաջանյանի այրված դիակները, իսկ Մայա Մամաջանյանին շտապօգնության խումբը տեղափոխել է Ավանի հոգեբուժական կենտրոն:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: