Լուի Վան Գալը հրաժարական կտա, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի «Չելսիին»
Այդ դեպքում հոլանդացու տեղը կզբաղեցնի Ռայան Գիգզը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հոլանդացի Լիու Վան Գալը հրաժարական կտա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, եթե իր թիմը պարտվի Անգլիայի առաջնության «Չելսիի» հետ այսօրվա խաղում:
Ըստ պարբերականի տեղեկության, ակումբի ղեկավարությունը որոշել է «Չելսիի» հետ խաղից առաջ կադրային փոփոխություններ չանել, բայց պարտության դեպքում Լուի Վան Գալը կհեռանա:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ մասնագետը կհեռացվի «Սթոք Սիթիից» պարտություն կրելու դեպքում:
Հաղորդվում է, որ 64-ամյա հոլանդացու հեռանալու դեպքում գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով աշխաում է Վան Գալի շտաբում:
«Մանչեսթեր Յունայթեդը» շաբաթ պարտվեց »Սթոք Սիթիին»` 0:2 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը