
Ավետ Բարսեղյանն ամուսնացել է. Նրա առաջին գրառումը ամուսնությունից հետո

Հայտնի հաղորդավար, բազմաթիվ հիթային երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և նրա ընտրյալ Անի Քաթաբյանն ամուսնացել են:
Զույգն ամուսնացել է դեկտեմբերի 25-ին` Անիի ծննդյան օրը:
Այս մասին տեղեկանում ենք Անիի Facebook–յան էջին հայտնված բազում շնորհավորանքներից:
Նշենք, որ Անին աշխատում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում:
Ի դեպ, ժամեր առաջ Ավետը Instagram–ի իր էջում տեղադրել է այս խորհրդավոր լուսանկարը և գրել.
«Արթնացի՛ր, իմ սիրտ՝ Արև է»:
Լուսանկարները՝ Անի Քաթաբյանի և Ավետ Բարսեղյանի Facebook-յան էջերից