
Սանտա-Կլաուսը սկսել է իր ճանապարհորդությունը

Սանտա-Կլաուսը սկսել է իր ավանդական սուրբծննդյան ճանապարհորդությունը: Նրա տեղաշարժին կարող եք հետևել Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության հատուկ կայքում (www.noradsanta.org), ինչպես նաև Google-ի հատուկ ռադարի օգնությամբ:
Ինչպես նշում են հյուսիսամերիկացի զինվորականները, սպասումն ավարտվել է, ու հիմա կարելի է հետևել Սանտայի տեղաշարժին ու նրա նվերներին: Տեղեկությունը հրապարակվում է իրական ժամանակի ռեժիմով:
Սանտա-Կլաուսի հատուկ ռադարը համացանցի օգտատերերին առաջարկում է Google ընկերությունը: Այս ինտերակտիվ կայքում կարելի է տեսնել Սանտայի գյուղը Հյուսիսային բևեռում ու հետևել հրաշագործի տեղաշարժին: