Բաժիններ՝

Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 6 կմ-ում իրար են բախվել «Մերսեդես ՄԼ350» մակնիշի 34 TT 800 պ/հ(վարորդ՝ Գ. Ա., ծնվ.1951թ, ք.Ստեփանակերտ), «Օպել զաֆիռա» մակնիշի 34 TM 688 պ/հ(վարորդ՝ Մ. ,ծնվ.1959թ, գ.Մրգավետ) և «Զիլ» մակնիշի 33 TU 236 պ/հ (վարորդ՝ Է. Ս., ծնվ.1967թ, գ.Արենի) ավտոմեքենաները, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել են գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և օգնել մեքենաները ավտոքարշակներին մոտեցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս