Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն արգելել է տոնել Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը

ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց օկուպացրած տարածքներում արգելել են տոնել Մավլիդը՝ Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը: Նույնը պահանջել են նաև ահաբեկչական մյուս կազմակերպությունները՝ «Ջեյշ ալ-իսլամն» ու «Ախրար աշ-Շամը»: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:

«Նրանք իրենք ահաբեկչությունը փաթաթել են իսլամի զարդարված զգեստով, միաժամանակ տարածում են բանդիտիզմ Շամի ու Լևանտի ողջ տարածքներում: Ավերելով Սիրիան, որը արաբական ու իսլամական աշխարհի սիրտն է, նրանք այդկերպ ազատվում են հենց իսլամից: Նրանց մզկիթները պրիմիտիվ են, նրանք չունեն իրենց պատմությունը: Նրանք այն չեն էլ ունենալու»,- զինյալների արգելքը մեկնաբանել է Սիրիայի իսլամի հարցերով նախարար Աբդուլ Սատաև Ասսաեդը:

Մավլիդը տոնվում է Սիրիայի բոլոր այն քաղաքներում, որոնք գտնվում են Սիրիայի կառավարության վերահսկողության ներքո: Այդ կրոնական տոնը նշվում է ինչպես շիա, այնպես էլ սուննի ընտանիքներում:

Այս տարի պատերազմի պատճառով Դամասկոսում հրաժարվել են ճոխ տոնակատարություններից ու սահմանափակվել կրոնական ծեսերը նշելով: Այդուհանդերձ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընտանիքն այդ օրը, ավանդույթի համաձայն, այցելել է մզկիթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս