Բաժիններ՝

Գյումրու շաքարային դիաբետի դպրոցում գրանցված ամենափոքր երեխան 4 տարեկան է

Tsayg.am-ը գրում է. Պետական ծրագրերով Հայաստան ներկրվող մի շարք դեղամիջոցներ ազատվել են շրջանառության գրանցման համար վերահսկիչ կնիքների պարտադիր պահանջից: Որոշվել է վերահսկիչ կնիքներ չկիրառել ինսուլինի, հոգեակտիվ դեղերի և թմրանյութերի համար առհասարակ, ինչպես նաև մանրածախ վաճառքի համար չնախատեսված պատվաստումների համար: Այս դեղամիջոցները Հայաստան են ներկրվում պետական ծրագրերի շրջանակներում, ինչը և բավարար երաշխիք է տալիս դրանց որակի և օրինական գնման համար: Փոփոխություն կա նաև Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում: 9 տարի առաջ բացված շաքարային դիաբետի կաբինետն արդեն գործում է շուրջօրյա: Այն նախկինում աշխատել է շաբաթական մեկ օր հաճախականությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031