
Մաուրո Գևգեոզյանը, ամենյան հավանականությամբ, կմնա Պերուում

Պերուական «Սպորտինգ Քրիստալ» ակումբը հետաքրքրված է ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանի ծառայություններով: Libero.pe-ն հայտնում է, որ ակումբը Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից առաջ ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը:
Ըստ աղբյուրի Գևգեոզյանը ցանկություն ունի մնալ Պերուում:
Մաուրո Գևգեոզյանը վերջերս է հեռացել պերուական մեկ այլ ակումբից՝ «Ալիանսա Լիմայից»՝ ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան