Բաժիններ՝

Սաուդցի գրողն ազատազրկվել է երկրում բարեփոխումների կոչ անելու համար

Սաուդցի գրող Զուհայիր Ալ-Կուտբին, ով կոչ էր արել երկրում բարեփոխումներ անցկացնել, դատապարտվել է 4-ամյա ազատազրկման:

62-ամյա գրողի որդին ու նրա փաստաբանը հայտնել են, որ գրողի պատժաժամկետի կեսը սահմանվել է պայմանական եղանակով, սակայն, դրա հետ միասին, նրան արգելվել է զբաղվել գրողական գործունեությամբ 15 տարվա ընթացքում ու մոտակա 5 տարում հեռանալ երկրից:
Ալ-Կուտբին տուգանվել է նաև 26600 դոլարին համարժեք տուգանքով:

Միաժամանակ, դեռ պարզ չէ, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվել գրողին: Նա կալանավորվել էր դեռ հուլիսին, այն բանից հետո, երբ հեռուստատեսային ելույթում հայտարարել էր, թե Սաուդյան Արաբիան պետք է դառնա սահմանադրական միապետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031