Էրդողան-Պուտին հեռակա հակամարտությունը շարունակվում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ անձամբ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել թուրքմենների մասին, որոնք բնակվում են Սիրայի հյուսիսում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Բուրսայի Առևտրա-արդյունաբերական պալատում Էրդողանի ելույթին:

«Ես անձամբ եմ ասել Պուտինին, որ Բայըրբուջակում չկա ԴԱԻՇ, այնտեղ բնակվում են միայն սիրիացի թուրքմենները: Ներկայում այնտեղ կան սպանված թուրքմեններ»,- հայտարարել է Էրդողանը:

Իր ելույթում Էրդողանը նշել է, որ «նրանք (ՌԴ) խոսում են, որ նրանց ոչինչ չեն ասել թուրքմենների մասին»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մեծ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ոչինչ չի լսել» Սիրիայի թուրքմենների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031