
Եվրոպայում ծովով 2015 թվականին ժամանել է 1 միլիոն ներգաղթյալ. ՄԱԿ

Գրեթե 1 միլիոն անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ ավելի քան 500 հազար սիրիացի է ժամանել Եվրոպա Միջերկրական ծովով՝ սկսած 2015թ. սկզբից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, տեղեկացնում է TASS-ը:
«Գրեթե 1 միլիոն մարդ ժամանել է Եվրոպա ծովով այս տարի, նրանց 50 տոկոսից ավելին սիրիացի է»,- ասել է նա Սիրիայի մարդասիրական վիճակի հարցով անվտանգության խորհրդի նիստում:
Գուտյերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությունը հարցում է անցկացրել 1200 սիրիացի փախստականների շրջանում, որի արդյունքները հաստատել են, որ Սիրիայում տեղի է ունենում «ուղեղների արտահոսք»:
Գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է, որ Սիրիայի փախստականները Մերձավոր արևելքում աղքատության մեջ են գտնվում ու ստիպված են բռնել Եվրոպայի ճանապարհը:
ՀԲ-ի տվյալով՝ Հորդանանում ու Լիբանանում 10 սիրիացուց 9-ը ապրում են աղքատության շեմից ցածր: