
Նոր «Աստղային պատերազմները» վարձույթում ռեկորդ է սահմանել

«Աստղային պատերազմների» նոր էպիզոդը ռեկորդ է սահմանում վարձույթում՝ ներկայում ընդհանուր վարձույթն արդեն գերազանցում է 517 միլիոն դոլարը:
ԱՄՆ-ում ու Կանադայում առաջին հանգստյան օրերին ֆիլմի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կազմել է 238 միլիոն դոլար, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Disney-ի տվյալով՝ միջազգային վարձույթում, որտեղ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմը հավաքել է 279 միլիոն դոլար:
Ընդ որում՝ նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը դեռ չի սկսվել Չինաստանում, որը ԱՄՆ-ից հետո կինովարձույթի երկրորդ շուկան է: Չինաստանում տիեզերական սագայի նոր էպիզոդի ցուցադրությունը մեկնարկելու է հունվարի 9-ից:
Վերլուծաբանները ենթադրում են, որ տիեզերական սագան կարող է պատմության մեջ ամենավարձութային ֆիլմը դառնալ:
7-րդ էպիզոդի ռեժիսոր է դարձել Ջեյ Ջեյ Աբրամսը: Ֆիլմում նկարահանվել են Հարիսոն Ֆորդը, Քերրի Ֆիշերը, Մարկ Հեմիլը, ինչպես նաև երիտասարդ դերասաններ Օսկար Այզեքն ու Ադամ Դրայվերը:
https://www.youtube.com/watch?v=qgcJlJP9NCw