
Կանխարգելեք լյարդի ճարպակալումը՝ ընդամենը 2 բաղադրիչով

Լյարդը ֆիլտրում է արյունն ու դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից: Այս օրգանը նաև կարևոր է նյութափոխանակության և սնունդը մարսելու համար: Շաքարը, յուղոտ կերակուրներն ու ալկոհոլի մեծ քանակությունը վնասում և ծանրաբեռնում են լյարդը:
Բազմաթիվ դեղամիջոցներ անցնում են մեր օրգանիզմով և հանգեցնում են նրան, որ օրգանիզմում տոքսիններ են կուտակվում:
healthyandnaturallife.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, կա մի բնական դեղամիջոց, որն օգնում է մաքրել լյարդն ու կանխարգելել դրա ճարպակալումը:
Ինչո՞ւ ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ
Ամերիկացիների գրեթե 90%-ի մոտ հայտնաբերվել է լյարդի ճարպակալում, և սա իրական վտանգ է, քանի որ բարձրացնում է շաքարախտով հիվանդանալու ռիսկը: Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ձիթապտղի յուղը կանխարգելում է լյարդի ճարպակալումը:
Կիտրոնի հյութը
Կիտրոնի հյութը ոչ միայն մաքրում է լյարդը, այլև պաշտպանում է մյուս բոլոր օրգանները տարբեր վնասակար երևույթներից:
Հնդկական ամսագրերից մեկում տպագրված հետազոտությունը փաստում է, որ կիտրոնի հյութը պաշտպանում է լյարդը թույներից:
Ինչպե՞ս ընդունել խառնուրդը
Առավոտյան նախ՝ 1ճ/գ ձիթապտղի յուղից և 1ճ/գ կիտրոնի հյութից խառնուրդ պատրաստեք: Անմիջապես խմեք այս չափաբաժինը:
Այս խառնուրդը պետք է խմել դատարկ ստամոքսին՝ նախաճաշից առաջ:
Լյարդի մաքրումը չափազանց կարևոր է, սակայն պետք է նաև հետևել ձեր ապրելակերպին:
Ավելի քիչ քանակությամբ ալկոհոլ օգտագործեք, կամ որոշ ժամանակով հրաժարվեք դրանից, և փորձեք թարմ ու բնական ուտելիքներ ուտել: Նաև խուսափեք դեղամիջոցների հաճախակի օգտագործումից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը